991 դիտում
15:25 26-05-2023
Երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Վրաստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր անսասան ուղին։
Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ բարիդրացիական ջերմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու ժողովուրդների մշակութային և պատմական սերտ կապերի վրա:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու կանոնավոր շփումներն առանձնահատուկ դինամիկա են հաղորդում առկա համագործակցության ընդլայնմանն ու հետագա խորացմանը:
Համոզված եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
976 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ