Առաջին անգամ Գորիսի բժշկական կենտրոնում լապարոսկոպիկ եղանակով կատարվել է երիկամի հեռացում
Գորիսի բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է երիկամի հեռացման (նեֆրէկտոմիա) լապարոսկոպիկ վիրահատություն։
Վերջերս բժշկական կենտրոն էր դիմել 74-ամյա Ռ. Հ. ֊ն, բողոքելով գոտկային շրջանի բութ, մշտական ցավերից, ծանրության զգացումից։
Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել էր ձախակողմյան տերմինալ աստիճանի հիդրոնեֆրոզ։
Բժիշկ֊ուրոլոգ Գագիկ Տեր-Ղամբարյանի կողմից (ասիստենտ՝ Տիգրան Վարդանյան, անեսթեզիոլոգ՝ Աիդա Էլյազյան) լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ձախ երիկամի նեֆրէկտոմիա (երիկամի հեռացում)։
Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների, և պացիենտը վիրահատությունից հետո 4-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով։
Նշենք, որ լապարոսկոպիկ վիրահատությունը ժամանակակից և նվազագույն ինվազիվ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վիրահատությունն իրականացնել առանց մեծ կտրվածքների՝ փոքր անցքերի միջոցով։
Այս եղանակի շնորհիվ հետվիրահատական ցավն ավելի քիչ է լինում, պացիենտն ավելի արագ է վերականգնվում և ավելի կարճ ժամանակ անց կարող է վերադառնալ առօրյա կյանքին։
Բացի այդ, վիրահատությունից հետո մնում են փոքր սպիներ, ինչը ապահովում է նաև ավելի լավ կոսմետիկ արդյունք։