«Վանաձորի բժշկական կենտրոնի» բժիշկները կատարել են մեծ չափերի միոմայի հեռացում՝ արգանդի պահպանումով
«Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Մեծ չափերի միոմայի հեռացում՝ արգանդի պահպանումով
ՎԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք դիմած կինը գանգատվում էր որովայնի չափերի մեծացումից:
Կատարված համալիր հետազոտություններով կնոջ մոտ հայտնաբերվել է բավականին մեծ չափերի միոմա:
Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում՝ բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի եւ վիրահատական թիմի կողմից (անեսթեզիոլոգ՝ Վահրամ Բուլղադարյան, մանկաբարձ-գինեկոլոգ՝ Դավիթ Շահվերդյան) կատարվել է վիրահատություն, հեռացվել է 17-18 սմ չափերի հասնող միոման՝ պահպանելով երիտասարդ կնոջ արգանդը:
Վիրահատության ընթացքում եւ հետվիրահատական շրջանում բարդություններ չեն արձանագրվել: 38-ամյա կինը կկարողանա կրկին մայրանալ»։