Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Իրանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, որով կարգելվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առնչվող նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին։
«Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության ու կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցառումների մասին» օրինագիծը ներկայումս քննարկվում է Ազգային անվտանգության հանձնաժողովում»,- Tasnim-ը մեջբերում է Սալիմիի խոսքերը։
Սալիմիի խոսքով՝ օրինագիծը նախատեսում է արգելել Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ին, Իսրայելին և «թշնամական» համարվող այլ պետություններին պատկանող նավերի անցումը։
Նա նշել է, որ Իրանին վնաս պատճառած պետությունները չեն կարողանա թույլտվություն ստանալ Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնելու համար, քանի դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցել հասցված վնասը։