211652_close_icon
views-count373 դիտում article-date 14:18 06-08-2026

Բաքվի կեղծ վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցմահ ազատազրկումը

Բաքվի Վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին մինչև ցմահ ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր իբրև թե խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և կանոնակարգերի խախտման, ահաբեկչության, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ գործողությունների համար, որոնք կատարվել են «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ»։

Նշվում է, որ վերաքննիչ բողոքների լսումներն ավարտվել են հուլիսի 31-ին։ Նույն օրը դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի կեղծ դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդիյանը և Լևոն Բալայանը՝ 16, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը 15 տարվա ազատազրկման։

Նմանատիպ նյութեր