211652_close_icon
views-count337 դիտում article-date 21:16 03-08-2026

Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում. ՖԻԴԵ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ամենամսյա թարմացված դասակարգման աղյուսակը։ 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանը չորս ներկայացուցիչ ունի։

Հայկ Մարտիրոսյանը 2662 վարկանիշով 54-րդ տեղում է, Շանթ Սարգսյանը (2643) 73-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը (2642) 76-րդն է, իսկ Արամ Հակոբյանը (2638) 85-րդ տեղում է։

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2823)։ Նորվեգացի գրոսմայստերին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան (2792) ու Հիկարու Նակամուրան (2792)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2721 վարկանիշով 23-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակի թոփ-100-ում են Հայաստանի ներկայացուցիչներ Մարիամ Մկրտչյանը (2390 վարկանիշ, 55-րդ տեղ), Էլինա Դանիելյանը (2382 վարկանիշ, 60-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (2360 վարկանիշ, 78-րդ տեղ):

Նմանատիպ նյութեր