211652_close_icon

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

views-count2020 դիտում article-date 18:29 02-06-2025
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հունիսի 2-ի դրությամբ տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2837 վարկանիշ)։

Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2804), Արջուն Էիրգայիսին (Հնդկաստան, 2782), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2777) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան, 2776)։

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 2742 վարկանիշով 16-րդ տեղում է։ Նախորդ թարմացման համեմատ` նա նահանջել է չորս տեղով։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը 2669 վարկանիշով 52-րդն է, Հրանտ Մելքումյանը` 2636 վարկանիշով 94-րդը։ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը կիսում են 98-99-րդ տեղերը։ Նրանք ունեն 2635-ական վարկանիշ։

Կանանց դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի. Էլինա Դանիելյանը (2403) 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2396)` 46-րդը։

Նմանատիպ նյութեր