Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով մեծ թվով համայնքային ոստիկաններ որոնում են երեկվանից փնտրվող 14-ամյա տղային․ Նոր Նորքի ոստիկաններն արդեն Գողթ բնակավայրում ու Խոսրովի անտառում են շարունակում որոնումները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին են դիմել երեկվանից որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանի հարազատները և հայտնել, որ երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ սկսել են երեխայի որոնողական աշխատանքները և այս պահին այն շարունակում են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Արեգ Քոչարյանի գլխավորությամբ։
Արդեն մոտ 15 կմ շառավղով 10-ից ավելի համայնքային ոստիկաններ,«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի տեղամասի մեծ թվով աշխատակիցներ մի քանի ժամ է Գողթ բնակավայրի վարչական տարածքում և Խոսրովի արգելոցում շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՆԳ նախարար Ա․ Սարգսյանի հանձնարարականով մի քանի մարզերի համայնքային ոստիկանության ծառայողներ երեխայի որոնողական աշխատանքներ են իրականացնում եկեղեցիների ու վանքերի տարածքներում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը որպես անհետ կորած որոնվում էր 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս էր եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չէր վերադարձել:
Լուսանկարներներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։