211652_close_icon
views-count2869 դիտում article-date 17:04 27-07-2026

Գյումրիում դանակահարել են 38-ամյա տղամարդու․ կասկածյալը նրա մոտ ընկերն է. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 18-ին Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել։ Այդ օրը՝ ժամը 22․01-ին շտապօգնությունից հաղորդում է ներկայացվել ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն այն մասին, որ շտապօգնության խումբը «մարմնի տարբեր հատվածների քերծված վերքեր, ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել 1989 թվականին ծնված Գ․Գ․-ին։

Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով։ Օպերատիվ խմբով դեպքի վայր է մեկնել  Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի պետի տեղակալ Մանուկյանը, ոստիկանությունը ձեռնարկել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետի հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակում  ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կումայրի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․Գ․-ին դանակահարելու մեջ կասկածվում է նրա ընկերը՝ 1987 թվականին ծնված Ա․Գ․-ն։

Երկու ընկերներից էլ ընդունվել են հաղորդումներ։ Ընթանում է նախաքննություն, Շիրակի մարզային քննչական վարչությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Նշենք, որ միջադեպի մասնակից երկու տղամարդիկ էլ  չեն աշխատում, պաշտոնապես գործազուրկներ են։

 

Նմանատիպ նյութեր