211652_close_icon
views-count382 դիտում article-date 19:35 25-07-2026

Զինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը

Հուլիսի 25-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական կարգապահության ամրապնդմանը, զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը, ինչպես նաև զորամասերում բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ պետք է ցուցաբերվի հետևողական և սկզբունքային մոտեցում։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։

Զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։

Նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում են նաև ԶՈՒ մյուս զորամիավորումներում։ Այցերը շարունակական բնույթ են ունենալու։

Նմանատիպ նյութեր