211652_close_icon
views-count304 դիտում article-date 17:47 23-07-2026

Փոթորիկ՝ Ստամբուլում. պոկվել են տանիքներ, տապալվել՝ ծառեր

Ստամբուլում բռնկված հուժկու փոթորիկը մեծ վնաս է հասցրել քաղաքին։ Տարբեր թաղամասերում տապալվել են ծառեր, պոկվել՝ տապալվել, վնասվել՝ ավտոմեքենաներ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Ուսքյուդարի ափամերձ հատվածում ալիքների բարձրացման հետ մեկտեղ քամին պոկել է վրանի մի հատված և շպրտել այն քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ֆաթիհում տապալված ծառը փակել է ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Զեյթինբուրնու, Էսենլեր, Բահչելիևլեր և Բեյօղլու թաղամասերում շենքերի տանիքները փլուզվել և ընկել են փողոցները: Բեյքոզում ուժեղ քամին ստիպել է հանգստացողներին լքել լողափը, իսկ ավազամրրիկը բարդ իրավիճակ է ստեղծել փողոցային առևտրականների համար:

Մի շարք այլ շրջաններում բարձրացած փոշու ամպերի պատճառով կտրուկ վատացել է տեսանելիությունը: Բարձրահարկ շենքերի վերին հարկերն անհետացել են փոշու մեջ։

Այժմ իրականացվում են վնասների գնահատման և անվտանգության ապահովման աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր