211652_close_icon
views-count541 դիտում article-date 12:27 22-07-2026

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի 
նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի
 վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի 
պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական
 լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար  անձը 2026 թվականին զորամասի բանվոր- վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝  այն անձամբ տնօրինելու նպատակով։

Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և  խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է  զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: 

Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ 
ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս
 իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է,  և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝  այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Նմանատիպ նյութեր