211652_close_icon
views-count364 դիտում article-date 19:00 20-07-2026

Միջնորդ երկրները 10-օրյա զինադադար են առաջարկել Իրանին և ԱՄՆ-ին՝ ժամանակավոր համաձայնագիրը փրկելու համար․ Reuters

Իրանի և Միացյալ Նահանգների միջև որպես միջնորդ հանդես եկող երկրները առաջարկել են 10-օրյա հրադադարի ռեժիմ սահմանել՝ ժամանակավոր համաձայնագրի վերականգնման ուղիները քննարկելու համար։ Այս մասին, հղում անելով իրանական աղբյուրին, հայտնում է Reuters գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «միջնորդները Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի հետ պատերազմի դեէսկալացիայի առաջարկը, որը նախատեսում է 10-օրյա կրակի դադարեցում»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական ալիքը սկսվել է հուլիսի 8-ին, երբ Միացյալ Նահանգները, Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր, առաջին անգամ հարվածներ է հասցրել իրանական տարածքին։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ հարձակումը պատասխան է եղել Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հասցված հարվածին։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։

Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ողջ տարածքում, այդ թվում՝ Բահրեյնի, Քուվեյթի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի և Իորդանիայի տարածքներում գտնվող ամերիկյան օբյեկտներին։

Նմանատիպ նյութեր