Շվեյցարիան և Օմանը առաջարկել են Իրանին հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ–ի հետ բանակցություններում. Զարիֆ
Շվեյցարիան եւ Օմանը առաջարկել են Իրանին հանդես գալ ԱՄՆ–ի հետ բանակցությունների միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ շեշտելով, որ Թեհրանն ու Վաշինգթոնը ներկայումս բանակցություններ չեն վարում։ Հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Զարիֆի խոսքով՝ Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Իրանում վերջին 39 տարիներին, նման առաջարկությամբ է հանդես եկել։ Զարիֆը նշել է, որ Օմանը նույնպես իրեն առաջարկել է միջնորդի դերում։
«Իհարկե, տարածաշրջանի երկրները, հատկապես նրանք, որոնք իմաստուն են, ինչպես Օմանը, չէին ցանկանա ներկայիս իրավիճակը տեսնել և կցանկանային միջոցներ ձեռնարկել ճգնաժամի խորացումը կանխման համար»,- հայտարարել է Իրանի ԱԳ ղեկավարը։