211652_close_icon
views-count3823 դիտում article-date 11:50 20-07-2026

Ինչ կենդանիներ են Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխվել Երեւանի կենդանաբանական այգի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երեւանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

«Կենդանիները «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին ի պահ են հանձնվել քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում։ Տեղափոխվել են 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ:

Կենդանիների վիճակը բավարար է, ապահովված են համապատասխան պայմաններով և պատշաճ հսկողություն ու խնամք ներքո են։ Նրանք կարանտինային և առանձնացված տարածքներում են: Այս պահին հնարավոր է տեսնել կոկորդիլոսներին՝ իրենց համար առանձնացված տարածքում»: 

Հիշեցնենք` ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, այդ օրը երեկոյան էլ նրան ձերբակալեցին։ Ծառուկյանի տնից առգրավել էին 190 հատ խրտվիլակ, 3 առյուծ եւ մեկ վագր, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչվել։

Նմանատիպ նյութեր