59073 դիտում
13:15 29-07-2022
Լոռու մարզում հայտնաբերված վիրավոր անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի․ բուժում ստանալուց հետո այն բաց կթողնվի Լոռու մարզում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները Լոռու մարզից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխել միջազգային կարմիր գրքում գրանցված վիրավոր սպիտակագլուխ անգղին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոր մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից։
Հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 38-ամյա Տիգրան Թամազյանը Հայպեչ թաղամասով անցնելիս նկատում է, որ սպիտակագլուխ անգղը դժվարությամբ է թռչում։ Այնուհետև անգղին հայտնաբերում են այգում։ Իր ընկերոջ հետ փորձում են թռցնել անգղին, սակայն անգղը դարձյալ չի կարողանում թռչել։ Տիգրանը անգղին տեղափոխում է իրենց բակ և ավտոտնակում զննում։
Դրանից հետո ահազանգում են Լոռու մարզային փրկարարական վարչություն, որտեղից արդեն ժամանած հրշեջները անգղին տեղափոխում են Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատ ու կեսգիշերն անց տեղափոխում Երևանի կենդանաբանական այգի։
Անգղը համապատասխան բուժում ստանալուց հետո վերադարձվելու է այն վայրը, որտեղ նրան հայտնաբերել է Տ․ Թամազյանը, քանի որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին է գտնվում ոչ միայն հայտնաբերված անգղի, այլ նրա նման մի քանի անգղների բները։
Մասնագետները SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասում էին․ «Երջանիկ պատահականություն է, որ ժամանակին նկատել են վիրավոր անգղին։ Եվ լավ է, որ 38-ամյա Տիգրանը ժամանակին կարողացել է տեղափոխել անվտանգ վայր ու ահազանգել։ Հակառակ դեպքում, հնարավոր է՝ անգղը կսատկեր»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5126 դիտում
17:50 27-02-2014
Երևանում աղբամանի մեջ հայտնաբերված 2 մետրանոց օձին փրկարարները տեղափոխեցին կենդանաբանական այգի
1077 դիտում
13:57 04-06-2020
Սևանից 170 մլն խմ ջուր բաց կթողնվի. 50 մլն խմ-ի խնդիրը դեռ բաց է