Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում
Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի հրթիռի հաջող արձակումը։ Այս մասին հայտնել է մշակող Skyroot Aerospace ընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Vikram-1 հրթիռակիրը փորձնական թռիչքի շրջանակներում հասել է ուղեծիր: Հնդկաստանի առաջին մասնավոր մշակված ուղեծրային հրթիռն ավարտել է շարժիչի վերջնական միացումը և օգտակար բեռը դուրս բերել մոտ 450 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունում հավելել են, որ այժմ Հնդկաստանը դարձել է աշխարհում երրորդ երկիրը, որն ունի մասնավոր ուղեծրային արձակումների հնարավորություն: