Արտակարգ իրավիճակ՝ Սարի թաղում. խմելու ջրի խողովակը վնասվել ու ջուրը ողողել է փողոցներ, լցվել տներ. «Վեոլիա ջրից» պատասխանել են, թե «մենք այս ժամին չենք աշխատում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ հանրապետությունում խմելու ջրի մեծ կորուստ է տեղի ունենում շատ հաճախ, ակնհայտ է։ Ու դրա մեղավորներից մեկը նաև «Վեոլիա ջուր» ընկերությունն է, քանի որ շատ հաճախ, երբ նման իրավիճակների են լինում, բնակիչները ահազանգում են «Վեոլիա ջուր», տեղեկացնում այդ մասին, իսկ այդ ընկերությունը օպերատիվ արձագանքելու փոխարեն կարող է ժամերով, անգամ օրերով չմոտենալ վթարի վայր կամ էլ պատճառաբանեն, որ իրենք ծանրաբեռնված են, աշխատանքային ժամն ավարտվել է և այլ տարատեսակ «լոլոներ» կարդան։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 20-ին, հերթական անգամ «Վեոլիա ջուր» ընկերությունը ապացուցեց, որ իրենց համար առաջնային հարց չէ ջրի կորստի վերացումը։ Երեկվանից և ամբողջ գիշեր Սարի թաղի 18-րդ փողոցում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս ու մոտ 1.5 կիլոմետրից ավելի հոսում է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն զայրացած իրենց խոսքն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը ու ասում էին.
«Արդեն զզվել ենք «Վեոլիա ջուր» ընկերության համարը հավաքելուց։ Չենք էլ ուզում էդ կազմակերպության անունը տանք։ Մի տեսակ մոտներս արդեն սրտխառնոց է առաջանում։ Ով է տեսել մի ամբողջ սուտկա խմելու ջուրը գնա, կորի ու էդ կազմակերպությունը ոչինչ չձեռնարկի ու էս տոննաներով ջուրը գնա, կորի, ընթացքում էլ վնասներ պատճառի բնակիչների տներին։
Ջուրը լցվում է տան նկուղներ՝ թուլացնելով հիմքերը, տան պատերն արդեն բորբոսնում են ու դրա մեղավորը «Վեոլիա ջուր» ընկերության անգործությունն է։ Պատկերացնո՞ւմ եք, զանգում ենք «Վեոլիա ջուր», տեղեկացնում ենք ու ի՞նչ են ասում՝ «մեր աշխատանքային ժամն արդեն ավարտվել է»։ Այսինքն եթե ժամը 5-ից հետո խմելու ջրի խողովակները պայթեն, կոյուղատարերը վնասվեն, տները լցվեն ջրով, եթե աշխատանքային ժամ չէ, «Վեոլիա ջուրը» չի մոտենում։ Տեսնես ո՞ր մի «ուղեղից թոփալի» մտքով է անցել, որ աշխատանքային ժամից հետո իրենք ոչինչ չեն ձեռնարկի վթարը վերացնելու ուղղությամբ։
Չենք հասկանում, մի՞թե մեր կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը անզոր են, որ «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն նման պայմաններում իրական գործով զբաղվեն, այլ ոչ թե դատարկ խոսքերով մարդկանց ականջներին լապշա կախեն։ Հիմա մեզ հետաքրքրում է, էս ջրի կորստի վնասները ումի՞ց են փոխհատուցելու, իհարկե մեր՝ բնակիչներիս քթերից են բերելու»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը լուրջ պետք է «Վեոլիա ջուր» ընկերությանը հայտ ներկայացնեն և պարտավորեցնեն րոպե առաջ Սարի թաղում խմելու ջրի վթարված խողովակը վերանորոգել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։