211652_close_icon
views-count2422 դիտում article-date 17:03 16-07-2026

Հայաստանում սահմանվել են քաղաքացիական և վարչական գործերի քննության նոր ժամկետներ

Հայաստանում սահմանվել են քաղաքացիական և վարչական գործերի քննության նոր ժամկետներ։ Կարևոր փոփոխությունների մասին մանրամասներ է հայտնել փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը։

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել են դատարաններում գործերի քննության առավել հստակ ժամկետներ։

  Քաղաքացիական և վարչական գործերը պետք է քննվեն մինչև 6 ամսվա ընթացքում։

  Եթե գործը բարդ է կամ առկա են այլ հիմնավոր հանգամանքներ, դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ երկարաձգել քննության ժամկետը՝

 քաղաքացիական գործերով՝ մինչև 2 անգամ, յուրաքանչյուր անգամ առավելագույնը 3 ամսով,

 վարչական գործերով՝ մինչև 2 անգամ, յուրաքանչյուր անգամ առավելագույնը 6 ամսով։

  Կարևոր փոփոխություն է նախատեսվել նաև դատավորի փոփոխության դեպքում․ եթե գործի քննության ընթացքում փոխվում է դատավորը, նոր դատավորը, որպես կանոն, շարունակում է գործի քննությունը այն փուլից, որտեղ այն ընդհատվել էր։ Միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է գործի արդյունավետ և արդար քննության համար, քննությունը կարող է սկսվել սկզբից։

 Փոփոխությունների նպատակն է ապահովել դատական վարույթի առավել կանխատեսելի ժամկետներ, բարձրացնել դատավարության արդյունավետությունն ու նվազեցնել գործերի անհարկի ձգձգումները։

 

Նմանատիպ նյութեր