211652_close_icon
views-count1795 դիտում article-date 14:13 15-07-2026

Դատարանը թույլ տվեց Սմբատ Լպուտյանին դուրս գալ Հայաստանից․ ArmLur.am

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ վերացել է Սմբատ Լպուտյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի, նրա որդու եւ անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանի քրեական գործը ՝ 2026թ. մայիսի 14-ին, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Մարիամ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։

Քննության տվյալներով՝ Իսպիրյանը տեղեկացված է եղել, որ իր որդին՝ Արմեն Ավետիսյանը, 2022թ. հունվարի 14-ին աշխատանքի է ընդունվել ինստիտուտում որպես մասնագետ, սակայն փաստացի աշխատանքի չի հաճախել՝ շարունակելով աշխատավարձ ստանալ։

Մեղադրանքի համաձայն՝ պրոռեկտորը որևէ քայլ չի ձեռնարկել այդ իրավիճակը կանխելու համար, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 մլն 337 հազ. դրամի վնաս:
Պրոռեկտորի որդուն էլ մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։

Ըստ նախաքննական մարմնի՝ նա 2022թ. հունվարի 14-ից մինչև 2026թ. փետրվարի 5-ը ձևակերպված է եղել որպես «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» մասնագետ և պարտավոր է եղել ամեն օր ժամը 9-ից մինչև 18-ը աշխատանքի ներկայանալ, մասնակցել գիտական ու հետազոտական աշխատանքների, հաշվետվություններ ներկայացնել և ներգրավվել տարբեր մասնագիտական միջոցառումներում։ Սակայն, ըստ մեղադրանքի, նա 4 տարվա ընթացքում աշխատանքի է հաճախել ընդամենը մի քանի օր և մի քանի ժամով, իսկ մնացած ժամանակահատվածում միայն ձևականորեն է ներկայացվել որպես աշխատող՝ ստանալով ընդհանուր 5մլն 337 հազ. դրամ աշխատավարձ։ Քննության տվյալներով՝ այդ գումարը հափշտակվել է աշխատանքի պատշաճ կատարման կեղծ պատկեր ստեղծելու միջոցով։

Անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել պրոռեկտորի որդու` Արմեն Ավետիսյանի կողմից ենթադրյալ հափշտակությանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր