211652_close_icon
views-count379 դիտում article-date 09:15 10-07-2026

Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 79 կգ քաշային Հարություն Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
 
Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող պատանիների աշխարհի առաջնության այս քաշային կարգում Հարություն Ավետիսյանը պոկել է 135 կգ և հրել 166 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով` Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:

Նմանատիպ նյութեր