211652_close_icon

Գարիկ Կարապետյանը երկամարտի 397 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

views-count907 դիտում article-date 18:48 04-11-2025
Ալբանիայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում այսօր մրցահարթակ դուրս եկավ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ներկայացուցիչ, 110 կգ քաշային կարգի ծանրորդ Գարիկ Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Գյումրեցի մարզիկը երկամարտի 397 կգ (182 կգ+215 կգ) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Գարիկը «փոքր» ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև առանձին վարժաձևերում։

Գարիկ Կարապետյանի անձնական մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանն է։
 

Նմանատիպ նյութեր