211652_close_icon
views-count1048 դիտում article-date 19:27 07-07-2026

Ծառուկյանի տնից նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգուց հաստատեցին լուրը

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել:

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։

Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգուց:

 

Նմանատիպ նյութեր