Հարավային Կորեայում առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի կենդանաբանական այգում ողբերգություն է տեղի ունեցել: Առյուծը հոշոտել է այգու 53-ամյա աշխատակցին, որը մտել էր գիշատիչների վանդակը:
Վնասվածքներ ստացած աշխատակցին հայտնաբերել են վանդակում ընկած եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ըստ ոստիկանության, տեսախցիկներն արձանագրել են, որ ՝ աշխատակիցը վանդակ է մտել ինչ որ սարքավորում տեղադրելու համար, սակայն հարձակման է ենթարկվել: Ողբերգության ժամանակ կենդանաբանական այգում այցելուներ չեն եղել: Այգին ժամանակավորապես փակ է եղել՝ կապված թռչնագրիպի հնարավոր տարածման հետ: