211652_close_icon
views-count418 դիտում article-date 23:18 05-07-2026

Իսրայելի լողափեր են դուրս նետվում մահացու վտանգավոր թունավոր ձկներ․ զբոսաշրջիկներին կոչ են արել չդիպչել դրանց

Իսրայելի Բնության և զբոսայգիների վարչությունը բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել չմոտենալ փքաձկներին, որոնց ավելի ու ավելի հաճախ են հայտնաբերում երկրի միջերկրածովյան լողափերում, հայտնում է The Times of Israel-ը։

Խոսքը ձկան մասին է, որը եբրայերեն և արաբերեն հայտնի է Աբու-Նաֆխա անունով։ Այն ունի թունավոր փշեր, որոնց դիպչելը կարող է ուժեղ ցավ առաջացնել։ Բացի այդ, այս ձկան օգտագործումը սննդի մեջ կարող է հանգեցնել մահացու թունավորման։

Գերատեսչության տվյալներով, փքաձուկը ինվազիվ տեսակ է, որը Սուեզի ջրանցքով ներթափանցել է Իսրայելի ջրեր։

Բնության և զբոսայգիների վարչությունը նաև դիմել է ձկնորսներին՝ խնդրելով ափին չթողնել պատահաբար որսված փքաձկներին։

«Թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները պետք է իմանան, որ չի կարելի դիպչել ավազի վրա հայտնաբերված ձկանը», — հայտարարել է Իսրայելի Բնության և զբոսայգիների վարչության Հյուսիսային շրջանի ծովային օկրուգի ղեկավար Ռոտեմ Սադեն։

Նմանատիպ նյութեր