211652_close_icon
views-count379 դիտում article-date 23:40 03-07-2026

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանգստի սեզոնը մեկնարկել է, իսկ Սևանա լճում տրվել է լողասեզոնի մեկնարկը։ Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության, հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հետևել է ջրային պարեկների ծառայության կազմակերպման ընթացքին, հանձնարարել ծառայությունն իրականացնել առավելագույն զգոնությամբ՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն, պատահարների կանխարգելում և յուրաքանչյուր ահազանգի օպերատիվ ու պատշաճ արձագանք։

Ուժեղացված ծառայության ընթացքում ջրային պարեկները խիստ վերահսկողություն են իրականացնելու ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման, հասարակական կարգի և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցների շահագործման, փրկարարական բաճկոն չկրելու, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող այլ իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր