13277 դիտում
16:52 02-09-2024
Ուսումնական տարվան ընդառաջ՝ Կոտայքում պարեկներն անցել են ուժեղացված ծառայության. մի քանի երեխաներ էլ, շնորհիվ պարեկների, չուշացան դասապրոցեսից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ, ուժեղացված ծառայության են անցել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Մինչ ծառայության անցնելը՝ Լ. Բադալյանը վաշտի հրամանատարներին և պարեկներին փոխանցեց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի խոսքը, որ պարեկները պետք է առաջին հերթին շարունակեն ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, լինեն հանդուրժող, սակայն այն վարորդները, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, կլինեն ոչ սթափ, ավտոմեքենաները կկայանեն ճանապարհի չթույլատրելի հատվածներում, ապա նրանց նկատմամբ կկազմեն վարչական ակտեր։
Ապա առավոտյան ժամը 07:30-ից պարեկներն անցան ծառայության դպրոցների և կրթահամալիրների մոտ։
Ծառայությանը զուգահեռ Կոտայքի պարեկները նաև անակնկալ էին պատրաստել առաջին դասարանցիների համար։
Իսկ մի քանի ծնողների ու նրանց երեխաներին պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխեցին դպրոցներ, քանի որ երեխաներին դպրոց տեղափոխելիս վարորդները, այդ թվում՝ կին, ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիրներ են ունեցել ու Լ. Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի ուղեկցությամբ երեխաները շատ արագ տեղափոխվել են դպրոցներ ու շնորհիվ դրա, դեռ ուսումնական զանգը չհնչած, երեխաներն արդեն դպրոցների բակում էին։
Կոտայքի մարզում շարունակվում է ուժեղացված ծառայությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
3269 դիտում
19:29 29-08-2016
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1390 դիտում
17:53 30-08-2014
Ավանդական դարձած հերթական խորհրդակցությունը Երևանի քաղաքապետարանում՝ ուսումնական տարվան ընդառաջ
3067 դիտում
23:04 26-08-2015
«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը նոր ուսումնական տարվան ընդառաջ. ֆոտոշարք
Այս բաժնից
19739 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ