211652_close_icon
views-count274 դիտում article-date 18:10 03-07-2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿ

Վարակիչ հիվանդությունների մեծ ալիք է սպառնում Վենեսուելային ավերիչ երկրաշարժից հետո, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Սիրո Ուգարտեն։

«Առողջապահական ռիսկերի առումով, բնակչության ավելի լայն շրջանակի, բայց հատկապես ժամանակավոր կացարաններում ներկայումս ապրող մարդկանց համար, մեծանում է պատվաստանյութերով կանխարգելելի հիվանդությունների, ինչպիսիք են կարմրուկը, դիֆթերիան և կապույտ հազը, բռնկման ռիսկը», – ասել է նա ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։

Ավելին, մեծանում է միջատների և ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում՝ դենգեի տենդի, չիկունգունիայի և լուծի հիվանդությունների բռնկման ռիսկը, հավելել է նա։

Երկրում պատվաստումների ծածկույթը ցածր էր նույնիսկ աղետից առաջ, իսկ հիմա՝ հիվանդանոցների փլուզումից հետո, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, նշել է Ուգարտեն։ ԱՀԿ-ն որոշել է թիրախային պատվաստումներ անցկացնել ամենախիտ բնակեցված ապաստարաններում, որտեղ սպառնալիքն ամենաբարձրն է, այլ ոչ թե ամբողջ երկրում։ Միևնույն ժամանակ, միջատների միջոցով փոխանցվող վարակների մոնիթորինգը խստացվում է, ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

ԱՀԿ-ն արդեն շտապ կերպով երկիր է մատակարարել 6.2 տոննա բժշկական պարագաներ և ստեղծել երկու դաշտային հիվանդանոց, սակայն Ուգարտեն այդ միջոցառումները անվանել է անբավարար։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր համաճարակների կանխարգելման, ջրամատակարարման վերականգնման և ամենախոցելի խմբերի շտապ պատվաստման վրա, նշել է գերատեսչության տնօրենը։

Նմանատիպ նյութեր