Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արաբկիրում․ դիտահորից թափվող կեղտաջրերը 10 օր է՝ տարածքը վերածել են «արտաքնոցի»․ պատկան մարմիններին էլ չի մտահոգում վարակի բռնկման վտանգը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մոտ 10 օր է՝ հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մամիկոնյանց փողոցի 51/2 շենքի և դրան հարակից բազմահարկ շենքերի բակում դիտահորից, ըստ բնակիչների, մոտ 10 օր է՝ կեղտաջուրը դուրս է գալիս և անխնա հոսելով հասնում մինչև Արամ Խաչատրյան փողոց։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«10 օրից ավելի է էս վիճակն է։ Ուր ասես զանգահարել ենք, ոչ մի արդյունք։ «Վեոլիա ջուր»-ը ասում է դա մեր գործը չէ, այլ Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի գործն է, մինչդեռ մենք լավ գիտենք, որ այդ բակային հատվածների պատասխանատուն մեր ժողովրդին արդեն խելագարության աստիճանի հասցրած «Վեոլիա ջուր»-ն է։ Ուզում ենք իմանանք, էդ «Վեոլիա ջուր»-ը միայն վարձավճարներ հավաքագրելու համար է հաճախակի գալիս բնակիչների տներ, բա կեղտը, էս գարշահոտը, էս հակասանիտարական վիճակը ով է վերացնելու։
Մեկ թե երկու օր առաջ «Վեոլիա ջրի» ղեկավարը հանդիպել էր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հետաքրքիր է, նախագահը հայտնել է «Վեոլիա ջրի» ղեկավարին, որ էդ անտեր կառույցը մի իսկական փորձանք ու պատուհաս է դարձել հայերիս գլխին։ Դե Արաբկիրի թաղապետն էլ, որ կարող է պարտավորեցնել «Վեոլիա ջրին», որպեսզի հրատապ խնդիրը լուծեն, երևի կամ չի ասել, կամ գիտի՝ ասած, չասած «Վեոլիա ջրի» համար փիղը թռչուն է։
Այն, որ Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանի, Հրայր Անտոնյանի, Արամ Ազատյանի նման լիներ մեր թաղապետի պաշտոնակատար Սուրեն Վարոսյանը, միքիչ սրտացավ լիներ իր համայնքի բնակիչների նկատմամբ էս խնիդրը նոր էր լուծել տվել։
Մի հատ խիստ զրույց «Վեոլիա ջրի»՝ Արաբկիրի պատասխանատուների հետ՝ վերջ, խնդիրը կլուծվի, իսկ հիմա պատասխանատուները էն ամենավերջին խոսքերին են արժանանում բնակիչներիս կողմից»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։