211652_close_icon
views-count298 դիտում article-date 15:29 03-07-2026

Չարենցավանի «Ծիծեռնակ» հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքի բացմանը մասնակցել է ՏԿԵ նախարարը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը։ 

Միջոցառմանը ներկա էր նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետ Հակոբ Շահգալդյանը։ 

Մանկապարտեզը կառուցվել է 1976 թվականին: Երկրորդ մասնաշենքի վերակառուցումը, այդ թվում՝ նոր գույքի ձեռքբերումը և բակի բարեկարգումն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով, շուրջ 400 միլիոն պայմանագրային արժեքով, 70/30 Կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ:

Մանկապարտեզը նախատեսված է 310 երեխայի համար, գործելու է 11 խումբ, որից 5 խումբը` 150 երեխա, կհաճախեն վերակառուցված մասնաշենք: 

Նախարարը շրջայց է կատարել հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և պայմաններին։

Նմանատիպ նյութեր