12432 դիտում
16:03 21-07-2017
Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է Դդմաշենի հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկա է գտնվել Դդմաշեն համայնքի հիմնանրոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը:
Կ. Բոթոյանը նշել է, որ 22 տարվա դադարից հետո գործող մանկապարտեզ ունենալը շատ կարևոր նշանակություն ունի համայնքի հետագա զարգացումն ապահովելու գործում և շնորհավորել է դդմաշենցիներին այդ կապակցությամբ։ Այնուհետև Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է 100 սանի համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզում և գոհունակություն հայտնել որակյալ շինարարական աշխատանքների և հարմարավետ ու ճաշակով կահավորման համար:
Մարզպետին զեկուցվել է, որ պետական բյուջեի, Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը կարող է ընդունել նաև հարևան համայնքերի երեխաների և եթե դիմումները շատ լինեն, ապա խմբերի քանակը կարող է ավելացվել։ Մանկապարտեզը գործելու է շուրջտարին, անվճար հիմունքներով:
Միջոցառման ավարտից հետո Կարեն Բոթոյանը շրջայց կատարեց Դդմաշեն համայնքում, եղավ բժշկական ամբուլատորիայում և համայնքային գրադարանում։ Մարզպետը զրուցեց վերոնշյալ հաստատությունների աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից բարձրացված հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
3338 դիտում
15:39 30-08-2017
Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է Լճաշեն համայնքի մարզադպրոցի բացման արարողությանը . ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
817 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
730 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
604 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները