6210 դիտում
13:53 01-11-2017
Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է Ճամբարակի հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Յուրա Ավալյանի ուղեկցությամբ, մասնակցել է հիմնանորոգված N-3 մանկապարտեզի բացման արարողությանը:
Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարներից, նշելով, որ այս նպատակով հատկացված 162 մլն դրամով հնարավոր է դրձել 120 երեխաների համար ստեղծել ժամանակակից պայմաններ, հավելելով, որ սա մեծ ներդում է ոչ միայն Ճամբարակի այլ ողջ տարածաշրջանի համար:
Կ. Բոթոյանը խոսել է նաև Ճամբարակի տարածաշրջանում նախատեսված ծրագրերից և վստահեցրել, որ նմանատիպ միջոցառումների առիթ շատ է լինելու: Բացման արարողությունից հետո Գեղարքունիքի մարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքով, զրուցել աշխատակիցների և այնտեղ հաճախող երեխաների ծնողների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
12414 դիտում
16:03 21-07-2017
Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է Դդմաշենի հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1449 դիտում
16:45 01-06-2015
Բակո Սահակյանը մասնակցել է Ճարտար քաղաքի նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը. լուսանկարներ
Այս բաժնից
643 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ