211652_close_icon
views-count1297 դիտում article-date 13:49 03-07-2026

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով

Երևանում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամինարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Նմանատիպ նյութեր