211652_close_icon
views-count1405 դիտում article-date 17:41 02-07-2026

Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է կառավարի դա. Նիկոլ Փաշինյան

Մենք սկսել ենք պրոցեսները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը և մենք անելու ենք այդ աշխատանքները։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատանքային քննարկումները շարունակելու ենք այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու։

Չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով. մենք չենք կարող դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր՝ գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը մտնել Հայաստան և Հայաստան մտնելով՝ շրջանցել Հայաստանը։

Չի կարող էդպիսի բան լինել»։

Հավելեց՝ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է կառավարի դա. «Մանրամասները չեմ կարող ասել, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է այդ հարցը լուծենք»։

Նմանատիպ նյութեր