211652_close_icon
views-count541 դիտում article-date 16:36 24-08-2026

ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ

Հայաստանի մտադրությունը Կառավարության ծրագրում հստակ շարադրված է: Չկա նման տարբերակ, այսինքն՝ մենք պետք է զրկվա՞ծ լինենք մեր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Նման բան չի կարող լինել: Մենք առաջարկում ենք բարեկամական լուծում: Այս մասին 9-րդ գումարման ԱԺ  առաջին նստաշրջանում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, որը վերաբերում էր Հայաստանի քայլերին, եթե ռուսական կողմը չընդունի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը երրորդ կողմին հանձնելու Հայաստանի առաջարկին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք պետք է հասնենք լուծման: ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է: Սեփականություն նշանակում է՝ մենք կարող ենք դա տնօրինել այնպես, ինչպես մենք ուզում ենք: Մենք ասել ենք՝ ինչպես ենք ուզում տնօրինել, և մենք կտնօրինենք էնպես, ինչպես ուզում ենք»,- ընդգծեց վարչապետը:  

Նրա խոսքով՝ դրա համար Հայաստանում կան իրավասու մարմիններ՝ Կառավարություն, Ազգային ժողով:

«Բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով, բայց եթե պարզվի՝ չկա ոչ մի տարբերակ, կգնանք այդ ճանապարհով: Սեթևեթելու ի՞նչ կա, այսինքն՝ մենք մեր պատմական հնարավորությունը պետք է զոհաբերենք հանուն ինչի՞: Լուծելու ենք հարցը, չկա ուրիշ տարբերակ պարզապես»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր