211652_close_icon
views-count1297 դիտում article-date 15:50 02-07-2026

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար. Նարեկ Կարապետյան

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը. Մարտական Խաչ 1 ին աստիճան: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ձերբակալվել է Էդիկ Մալոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:

Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:

Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո վերջինս ձերբակալվել է։ Պաշտոնական կառույցները դեռևս չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել քննչական գործողությունները և ինչ հիմքով է կատարվել ձերբակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Էդիկ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել է Սամվել Կարապետյանին:

Հիշեցնենք, որ Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։

Նմանատիպ նյութեր