Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը. ֆոն դեր Լայենը՝ վիզաների ազատականացման մասին
Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս իզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով լրագրողի՝ վիզաների ազատականացման հարցում ՀՀ-ի մինչ այժմ գրանցված առաջընթացի վերաբերյալ հարցին:
«Մենք ապրիլին հրապարակեցինք առաջընթացի գործողությունների ծրագրի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին։ Շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը։ Գիտեմ, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա։
Գնահատման նոր առաքելություններ կգան։ Այս աշնանը առաքելություն կգա՝ առաջընթացը և գործընթացը գնահատելու համար։ Մնացած հենանիշների ուղղությամբ, թարգմանելով պարզ լեզվով, սա գործընթաց է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես դա գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկին՝ վիզաների ազատ ռեժիմի անցման։
Սա պարզապես անհրաժեշտ է՝ բարեփոխումների որոշ քայլեր ձեռնարկելու համար, և երբ դա ավարտվի, դուք կկտրեք եզրագիծը»,- նշեց ֆոն դեր Լայենը։
Վարչապետն ասաց, որ նախընտրական շրջանում հայտարարել է, որ խնդիր ունենք 2 տարվա ընթացքում ունենալ վիզաների ազատականացման իրավիճակ։
«Իհարկե, ես համաձայն եմ տիկին նախագահի հետ․ շատ բան մեզնից է կախված՝ ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։
Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը, և այդ թվում՝ այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Եվ, իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և արդյունավետ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։