211652_close_icon
views-count1717 դիտում article-date 21:27 13-08-2024

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 4,2 միլիարդ եվրո աջակցություն տրամադրելու մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 4,2 միլիարդ եվրո աջակցություն տրամադրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այս մասին գրառում է կատարել  X-ի իր միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ աջակցությունը տրամադրվել է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար:

«Պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ Ուկրաինային տրամադրել ենք մոտ 114 միլիարդ եվրոյի աջակցություն։ Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին»,- նշել է ֆոն դեր Լայենը։

Նմանատիպ նյութեր