211652_close_icon
views-count2521 դիտում article-date 19:58 30-06-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում ՝ «Յասաման» ռեստորանի հարևանությամբ, բախվել են «BMW X6»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ «BMW»-ն էլ բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Վարդան Ք․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Սամվել Ս․-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ամուր Գալստյանը և պարեկ   Հայրապետ Հայրապետյանը։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր