211652_close_icon
views-count601 դիտում article-date 12:20 29-06-2026

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ամիօ Բանկը, հրապարակային առաջարկի միջոցով, մեկնարկել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը՝ ներդրողներին առաջարկելով եկամտաբեր և հուսալի ներդրումային գործիք։

Թողարկման պայմաններն են՝

•    Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ 
•    Պարտատոմսերի քանակ՝ 30,000
•    Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
•    Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%
•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
•    Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս

Պարտատոմսերի տեղաբաշխումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ ներդրողները կարող են հետևել իրենց ներդրումներին և ծանոթանալ պարտատոմսերի ամբողջական նկարագրին։ Ներբեռնել հավելվածն այստեղ:

Հիշեցնում ենք, որ

·         Համաձայն ՀՀ գործող հարկային օրենսդրության՝ պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
·         Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ: Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին ծանոթացեք  այստեղ, կամ  ձեռք բերեք բանկի ցանկացած մասնաճյուղից:

[email protected] |   010 59 20 20 |  amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
 

Նմանատիպ նյութեր