211652_close_icon
views-count1096 դիտում article-date 21:52 26-06-2026

Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ

Հասարակական կարգի պահպանության ծառայության և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված համատեղ գիշերային շրջայցի ընթացքում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 7 դեպք։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արձանագրված խախտումները վերաբերում են՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպմանը, ժամը 24:00-ից հետո առևտրային օբյեկտների գործունեության իրականացմանը։

Բոլոր դեպքերով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Նմանատիպ նյութեր