211652_close_icon
views-count910 դիտում article-date 19:00 21-06-2026

Ծանրամարտի ազգային հավաքականի նոր մրցումային հագուստը

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։

Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը։

Նմանատիպ նյութեր