211652_close_icon
views-count1864 դիտում article-date 10:56 16-06-2026

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝  Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Նմանատիպ նյութեր