Անցյալից եկած հերոսներ․ Երկնային ծնունդդ շնորհավոր, դեռ կենդանության օրոք լեգենդ դարձած աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյան
Անցյալից եկած հերոսներ
ՅՈՒՐԻ ՆՈՐԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ․ հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում/Գյումրի/։
«Չէի կասկածում, որ օլիմպիական չեմպիոն եմ դառնալու:
Դեռ երբ քաշային կարգս նոր էի փոխել, երկրպագուներիս խոստացել էի, որ առաջինն եմ լինելու ու երկամարտի արդյունքում 400 կգ եմ բարձրացնելու:
Այն ժամանակ ռեկորդը 372,5 կգ էր:
Թեև քչերն էին ինձ հավատում, բայց խոստումս կատարեցի:
Երբեք չեմ մոռանա այս դրվագը:
Այն բանից հետո, երբ Օլիմպիական խաղերում հրեցի 222,5 կգ, մրցումները լուսաբանող Նիկոլայ Օզերովը մի քանի րոպե ոչինչ չէր կարողանում ասել, պարզապես լռել էր:
Այդ մասին ինքն է ինձ պատմել: Այն ժամանակ պետք էր հնարավորինս քիչ էմոցիոնալ լինել եթերում:
Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ դրանք չէին դադարում:
Իսկ դահլիճից հեռանալու համար 3 ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ:
Մեծ ոգևորությամբ պատրաստվում էի նաև 1984-ի խաղերին:
Սակայն ցավալիորեն ԽՍՀՄ-ը բոյկոտեց դրանք ու չմասնակցեց: Կազմակերպվեցին Բարեկամություն-84 խաղերը, ես կրկին 5 ռեկորդ սահմանեցի ու երկամարտում գրանցեցի 405 կգ:
Չնայած Բուլղարիայում ես հաղթեցի նրանց սիրելի Զլատևին, դահլիճը Մոսկվայից ոչ պակաս ջերմ ողջունեց ինձ:
Դա էլ վերջը չէր, ցանկանում էի մասնակցել նաև 1988-ի Սեուլի Օլիմպիադային: Եթե բախտս բերեր, միանգամից 4 խաղերում կարող էի հանդես գալ:
1976-ին շատ երիտասարդ էի, ու ինձ թիմում չընդգրկեցին:
Իսկ 88-ին 32 տարեկանում էլ պատրաստ էի լավ արդյունք գրանցել, բայց նորից չմասնակցեցի» ։
Հաջորդող օլիմպիական ցիկլում եղել է իր քաշային կարգի առաջատարը, սակայն 1984-ին ԽՍՀՄ-ն բոյկոտել է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը, Վարդանյանն էլ չի կարողացել մասնակցել:
1985 թվականին սահմանել է աշխարհի 43 ռեկորդ:
Իր կարիերայում 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել:
Դա տեղի է ունեցել 1979-ին Սպարտակիադայում, Մոսկվա 1980-ում ու Դրուժբա-84-ում, որտեղ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405 կգ-ի:
1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարակական գործունեությամբ։
Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։
2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Մահացել է ԱՄՆ-ում 2018 թ․
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆԴԱՆՅԱՆԻ ԵՎ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
1987 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանեց երեխաների համար նախատեսված «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմը:
Գլխավոր հերոսի՝ Սասունցի Դավթի կերպարում հանդես եկավ ամենատաղանդավոր ու տիտղոսակիր հայ ծանրորդներից մեկը՝ Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Ֆիլմը դեբյուտային էր ոչ միայն Վարդանյանի, այլեւ գլխավոր ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանի համար:
Երիտասարդ ռեժիսորն իր ֆիլմում ցանկանում էր հաղթանդամ ու ազդեցիկ դերասանի տեսնել:
Քաջության ու հայրենասիրության իսկական օրինակ հանդիսացող Սասունցի Դավթի դերում նրա պես մեկը պետք է հանդես գար, ու Վարդանյանից լավ թեկնածու հնարավոր էլ չէր գտնել, անգամ եթե նա ֆիլմում խաղալու փորձ չուներ:
Վարդանյանի անունը բոլորի շուրթերին էր, նրա ռեկորդներն ու գրանցած արդյունքները հիացնում էին մարզասերներին, իսկ գեղեցկության մասին լեգենդներ հյուսվում:
Այդպես հեշտությամբ Դավիթը գտնվեց:
Նա պատրաստ էր գլխավոր հերոսին մարմնավորել նաեւ «Սասունցի Դավիթ» ֆիլմում, սակայն այդ մտահաղացումն այդպես էլ կյանքի չկոչվեց:
«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանվել են Վայոց ձորում:
Ձիու վրա վստահ նստած ու հաղթական կեցվածք ունեցող Յուրի Վարդանյանը լավագույն Սասունցի Դավիթն էր, որի մասին կարելի էր երազել ու օգնել երեխաների ոգեշնչվել էպոսով:
Ծանրորդի մասնակցությունը նկարահանումներին 4 ամիս է տեւել, այդ ընթացքում էլ արվել է լուսանկարը, որի ժամանակ էկրանային Դավիթը «հանդիպել է» քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի հետ: