211652_close_icon
views-count127 դիտում article-date 18:09 11-06-2026

Պատմական որոշում համաշխարհային ֆուտբոլում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) եւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կփոխի պրոֆեսիոնալ ֆուտբոլի կառավարման համակարգը, հաղորդում է BBC Sport-ը։

Ֆուտբոլիստներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացված կլինեն եւ վետոյի իրավունք կունենան մրցաշարերի օրացույցի եւ տրանսֆերային համակարգի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։ Նրանք ձայնի իրավունքով դիտորդի կարգավիճակ կունենան ՖԻՖԱ-ի Խորհրդում։

 
Գործարքի մասին Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Նմանատիպ նյութեր