211652_close_icon
views-count589 դիտում article-date 21:25 09-06-2026

Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ:

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է անմեղ ճանաչել նրան:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին տրամադրվել է փաստաթղթերի թարգմանություն, որոնք նրանց մի մասը պահանջել էր նախորդ դատական նիստի ժամանակ։ Բոլոր փաստաբանները (բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը հանդես է եկել պաշտպանյալին արդարացնելու միջնորդությամբ) դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու համար։

Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

Նմանատիպ նյութեր