211652_close_icon
views-count1006 դիտում article-date 17:14 09-06-2026

4 տարի եթերում․ GO.FM ռադիոկայանը նշել է տարեդարձը

GO.FM ռադիոկայանը նշում է իր գործունեության 4-ամյակը՝ ամփոփելով անցած տարիների հաջողություններն ու ձեռքբերումները։ Այս ընթացքում ռադիոն հաստատել է իր տեղը հայկական մեդիադաշտում՝ ունկնդիրներին առաջարկելով ժամանակակից երաժշտական և տեղեկատվական բովանդակություն։

Տարեդարձի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի ընթացքում այցելուները կարող էին մասնակցել կարաոկեին, կատարել սիրելի երգերը և անմիջապես ձայնագրվել։

Միջոցառմանը մասնակցել են ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ՝ երգելով իրենց նախընտրած հիթերը և մասնակցելով մրցույթներին։ Ունկնդիրները նշել են, որ սիրում են ռադիոկայանի եթերը, իսկ ոմանք ցանկություն են հայտնել ավելի շատ հայերեն երգեր լսել։

Տարեդարձի շրջանակում ռադիոկայանը ներկայացրել է նաև նոր նախագծեր՝ վստահեցնելով, որ առաջիկայում ևս շարունակելու է ստեղծել որակյալ ու բազմազան բովանդակություն։

Նմանատիպ նյութեր