211652_close_icon
views-count1598 դիտում article-date 20:46 09-02-2016

Իսպանական ռադիոկայանը հեռացրել է լրագրողին, որը «Ռեալին» մաղթել էր չվերթի խնդիրներ ունենալ

Իսպանական Radio Internacional ռադիոկայանը հրաժարվել է կատալոնացի լրագրող Վիկտոր Ալտադիլի հետ հետագա համագործակցությունից: Իսպանիայի առաջնության վերջին տուրից հետո, որտեղ «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Գրանադային», լրագրողը իր թվիթերի էջում հետևյալ գրառումն էր արել մադրիդյան ակումբի մասին. «Եթե բախտներս ժպտա, Մադրիդ վերադարձող ինքնաթիռը վայրէջքի խնդիրներ կունենա: Անառակաբարո սպիտակ աղբ», գրել է Ալտադիլը: Այդ գրառմանը հետևած խիստ քննադատություններից ու բողոքներից հետո ռադիոկայանը որոշել է այլևս չհամագործակցել լրագրողի հետ և ներողություն է խնդրել: Նշենք, որ նույն այս լրագրողը նախկինում էլ է վիրավորել «Ռեալի» խաղացողներին. Բենզեմային անվանել է ավազակ, Խամեսին` մարդասպան, իսկ Ռոնալդուի մասին գրերլ էր, թե «նա մեկնել է Մարոկկո` հաղթանակը տոնելու և հետույքը ճղելու համար»:

Նմանատիպ նյութեր