23714 դիտում
16:13 02-07-2023
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում Opel Vectra-ում առաջացած կրակի տարածման դեմ, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 68 հասցեի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Գյումրի քաղաքի 48/1 հրշեջ փրկարարական ջոկատի ժամանումը, Համլետ Հարությունյանին պատակող Opel Vectra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր կրակի դեմ պայքարել են իրենց ծառայողական ավտոմեքենաներում եղած կրակմարիչով (огнетушитель), այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը:
Ամբողջությամբ այրվել է շարժիչի հատվածը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+