Յոթ տարի ոչ մի հանցակազմ չէին տեսնում, հիմա տեսան, դասական քաղաքական հետապնդում է․ փաստաբան
«Պետք է լինի գործ, որ ծանոթանամ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին։
«Էս գործին ես շատ վաղուց եմ ծանոթ՝ 2019 թ․-ից։ Յոթ տարի, չգիտես ինչու, ոչ մի հանցակազմ չէին տեսնում, հիմա տեսան՝ մի օրում։ Պարզապես ծիծաղելի է։ Եթե այն, ինչ նկարագրված է մեղադրանքի որոշման մեջ, ճիշտ է, ապա, Արմենին պետք է դրա համար մեդալ տային, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկեին։ Բուհի շատ կարևոր խնդիրը լուծել է, ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ մի բան չի արել։ Եթե ինչ-որ գործարքներ են եղել, գումարները ամբողջությամբ փոխանցվել են պետական բյուջե։ Հիմա, եթե էս պայմաններում տեսնում են հանցանք, սա արդեն նման է անեկդոտի՝ ապացուցի, որ դու ուխտ չես, էս տարբերակի մեջ ենք։ Դասական քաղաքական հետապնդում է։ Մենք արդեն Հայաստանում քաղաքական հետապնդումների սովոր ենք։
Վստահաբար կարող եմ ասել՝ Արմենը էս դրվագում չափազանց, անշնորհքության աստիճանի անմեղ է»,- ասաց փաստաբանը։
Աթանեսյանը նաև ընդգծեց, որ դատարանից սպասելիքներ չունեն։